Последние новости

Կարեն Սարգսյան․ Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից

Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքի մարզից։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Եթե սահմանազատում պետք է իրականացվի Գեղարքունիքի մարզում, ուրեմն պետք է իրականացվի։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, հարձակում է եղել մեր մարզի 12 սահմանին հարող բնակավայրերի վրա, դրա արդյունքում մի շարք հատվածներում իրենք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Սահմանազատման արդյունքում իրենք հետ կգնան իրենց ելման դիրքեր, և ՀՀ այն բնակավայրերը, որոնք ուղիղ թիրախավորված են այդ ուժերի կողմից, արդեն իսկ կլինեն ապահովված։ Այն քարտեզները, որոնցով որ լինելու է սահմանազատումը, տալիս է ինձ այդ վստահությունը»,- նշեց նա։ Հարցին՝ ինչի՞ հիման վրա է ինքը վստահ, որ ադբեջանական զինված ուժերը հետ կգնան իրենց ելման դիրքեր, Սարգսյանն ասաց

«Դուք տեսաք, որ Տավուշում սահմանազատման արդյունքում որոշ հատվածներ հետ վերադարձվեցին Հայաստանին»,- հայտարարեց նա։

Հարցին, թե ո՞ր հատվածների մասին է խոսքը, մարզպետն ասաց «Որոնց մասին որ դուք խոսում եք, որտեղ որ սահմանազատում է իրականացվել, այդ նույն քարտեզներում կա տարածք, որը նախկինում, նաև բնակիչներն ասացին՝ մտածել են, որ դա հարևան երկրինն է, բայց պարզվեց, որ դա ՀՀ տարածք է, և կանգնեցվել են հենասյուներ և ընկել է հենասյունից դեպի ՀՀ տարածք»։

Հարցին՝ եթե հետ չգնա՞ն, ի՞նչ է անելու հայկական կողմը, Սարգսյանն ասաց «Կօգտագործվի այլ գործիքակազմ, որով կստիպենք իրենց հետ գնալ»։ Հարցին՝ ուժի՞ գործոնը կօգտագործվի, մարզպետն ասաց՝ ոչ «Ոչ, ինչու միայն ուժի գործոնը, տարբեր գործոններ կան»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕНИАМИН МАТЕВОСЯН: АЗЕРБАЙДЖАНЦЫ ИДУТ В АРМЕНИЮ
    2025-06-25 10:31

    Пашинян согласен 23 июня МИД Армении заявил о глубоком разочаровании в связи с искажёнными и крайне односторонними формулировками, содержащимися в «Стамбульской декларации», принятой по итогам 51-й сессии Совета министров иностранных дел Организации исламского сотрудничества (ОИС), проходившей 21-22 июня 2025 года в Турции.

  • ДВА СЦЕНАРИЯ ИСХОДА КРИЗИСА НА БЛИЖНЕМ ВОСТОКЕ: ЧЕГО ОЖИДАТЬ АРМЕНИИ
    2025-06-25 10:28

    Если Иран завершит войну с Израилем с позитивным для себя результатом, то укрепление оси Россия-Иран будет способствовать выходу Азербайджана из-под турецкого влияния. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил заведующий кафедрой политических институтов и процессов факультета международных отношений Ереванского государственного университета Гарик КЕРЯН.

  • Манук СУКИАСЯН: АДМИНИСТРАЦИЯ ВОЗГЛАВЛЯВШЕГО АНИФ ЧЕЛОВЕКА ЧТО-ТО БУДЕТ РАССЛЕДОВАТЬ?
    2025-06-25 10:25

    «Дорогие ереванцы, безосновательно заявляют, будто фракция Совета старейшин “Мать Армения” оказывает сопротивление. Вы в наших словах увидели сопротивление?.. Создавайте комиссию, работайте. Мы лишь говорим, что не хотим участвовать в этом маскараде. Это, по-вашему, сопротивление?» – заявил на заседании Совета старейшин Еревана 24 июня глава фракции «Мать Армения» Манук Сукиасян.

  • ПИРАМИДЫ СКРЫВАЮТ НЕЧТО ДРЕВНЕЕ ЕГИПЕТСКОЙ ЦИВИЛИЗАЦИИ
    2025-06-25 10:22

    Ученые сообщили о новом открытии подземного города под египетскими пирамидами. Это заявление появилось всего через несколько месяцев после первых сообщений о подземном городе под пирамидой Хафра. Об этом пишет Metro.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ