ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանին կոչ է արել կառուցողական երկխոսություն սկսել CPT-ի հետ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտարարել է, որ շատ ափսոսում է Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (CPT) հետ համագործակցությունից հրաժարվելու որոշման համար, ինչը հանգեցրել է CPT-ի ներկայացուցիչների այցի չեղարկմանը։
Ռուսոպուլոսն իր հայտարարության մեջ նշել է, որ իրեն մտահոգել է նաև կոմիտեի՝ Ադրբեջան կատարած ժամանակավոր այցի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները:
Նա ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը։
«Խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելքը, որը քաղաքակրթության արժեք է, սերտորեն կապված է մարդկային արժանապատվության հարգման հետ, բացարձակ է, որից որևէ շեղում անթույլատրելի է: Հետևաբար կարևոր է պահպանել բաց և արդյունավետ համագործակցությունը CPT-ի հետ՝ դրա իրականացումն ապահովելու և կալանավորվածների նկատմամբ խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի ցանկացած ձև կանխելու համար»,– նշել է նա:
ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել CPT-ի հետ կառուցողական երկխոսություն սկսել ։
«Սա ոչ միայն կօգնի բարելավել Եվրախորհրդի հետ ընդհանուր հարաբերությունները, այլև կծառայի Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար շահերին»,- նշել է Ռուսոպուլոսը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերից է բխում Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.