Կրակոցներ՝ Թլիկ գյուղում․ վիրավորների մեջ են վարչական ղեկավարը, նրա որդին ու մայրը
Օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում, Ազգային անվտանգության ծառայության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թլիկ գյուղում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը և ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։
Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, քարեր որոնց վրա նույնպես առկա է արյուն։
Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ նշված վայրից «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչներ Սլավիկ Սալոյանը, Մանվել Սալոյանը և 1 հոգի մեծահասակ կին։
Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև փորձաքրեագետները։ Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից Սլավիկ Սալոյանը Թլիկի վարչական ղեկավարն է, ժողովրդի լեզվով ասած՝ գյուղապետը, Մանվել Սալոյանը նրա որդին է, իսկ վիրավոր մեծահասակ կինը գյուղապետի մայրն է, ով քաշքշոցի ընթացքում է վայր ընկել և ստացել վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ծեծկռտուքի մասնակիցները վարչական ղեկավարի ազգականներն են և ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզի և Թալինի բաժնի աշխատակիցները դեպքի մանրամասները ամբողջությամբ ճշտել են օպերատիվ տվյալներով և գիտեն նաև կրակոցներ արձակողի ինքնությունը և որ նրանք դեպքի վայր են ժամանել սև գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով։ Նրանք այս պահին ոստիկանության կողմից որոնվում են։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.