2024-08-21 16:10
Լրատվական գործակալություններ
0
Ադրբեջանում հաստատել են, որ Հայաստանին հրավիրել են СОР29-ին
«СОР29-ին մասնակցության հրավերներն ուղարկվել են աշխարհի պետությունների բոլոր ղեկավարներին»,- «Անադոլուին» ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, СОР29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։
Նա հայտնել է, որ պետությունների և կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը СОР29-ին։ «Մենք սպասում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաև Հայաստանը»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ շեշտադրում են հայկական կողմին հրավիրելու մասին։ Անցած անգամ դա նույնիսկ անվանել էին «բարի կամքի դրսևորում»։ Այնինչ, գագաթաժողովը ՄԱԿ-ի միջոցառումն է, և Բաքվի ուղիղ պարտականությունն է հրավերներ ուղարկել աշխարհի երկրներին։
News.am