2024-08-30 16:12
Լրատվական գործակալություններ
0
Պեսկով․ ՄՔԴ-ին Մոնղոլիայի մասնակցությունը սպառնալիք չի ստեղծում Պուտինի այցելության համար
Կրեմլը չի մտահոգվում այն պատճառով, որ Մոնղոլիան մասնակցում է Միջազգային քրեական դատարանին, քանի որ Մոսկվան Ուլան Բատորի հետ «հիանալի երկխոսություն» ունի։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահը նախատեսում է սեպտեմբերի 3-ին պետական այցով մեկնել Մոնղոլիա։ Պեսկովն ընդգծել է, որ այցի բոլոր ասպեկտները մանրակրկիտ մշակված են։
«Անհանգստություն չունենք, մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայի մեր բարեկամների հետ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
News.am