Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:

News.am