Արցախի հայաթափումից 1 տարի անց. Սամվել Շահրամանյանն ու պատգամավորները «Եռաբլուրում» են

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և Արցախի ԱԺ պատգամավորներն այսօր վաղ առավոտյան ծաղիկներ են խոնարհել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և բնակչության բռնի տեղահանման տարելիցի կապակցությամբ:

Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված հերոսների։

Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեցԱրցախի Հանրապետության վրա։ Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտն ընդունեց հրադադարի առաջարկը, իսկ սեպտեմբերի 24-ին սկսվեց Արցախի բնակիչների բռնի տեղահանումը։ Վերջին տվյալներով ՝ Հայաստանում հաստատվել է բռնի տեղահանված 115 365 մարդ։

Sputnik Արմենիա