Իսրայելի օդուժը մոտ 80 հարված է հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական ՌՕՈւ ինքնաթիռները առավոտյան գրոհել են տասնյակ բնակավայրեր և շրջաններ Լիբանանի հարավում, որտեղ գտնվում են շիական «Հեզբոլլահ»-ի միլիցիայի կազմավորումները։ Ինչպես տեղեկացրել է Al Wataniya գործակալությունը, միայն Նաբաթիա օկրուգին Իսրայելը հասցրել է մոտ 80 հարված։

Հրթիռներն արձակվել են անտառներին, որտեղ գտնվում են շիական կազմավորումների ճամբարները, այդտեղից հրդեհների առաջացման ազդանշաններ են ստացվել։

Իսրայելական հրամանատարությունը մինչ այդ նախազգուշացրել էր տեղի բնակիչներին՝ բջջային հեռախոսներին տեղեկություններ ուղարկելով այն տեղերից հեռանալու մասին, որտեղ կենտրոնացած են դիմադրության ուժերի մարտիկները և որտեղ գտնվում են նրանց զինապահեստները։

Զանգվածային հարվածներն առավոտյան հասցվել են Լիբանանի հյուսիսային շրջաններին, այդ թվում «Հեզբոլլահի» կայաններին լեռնային տեղանքում, Սիրիայի հետ սահմանին։ Օդային գործողությունների մասին տեղեկություններ ստացվել են Շանսթարայից, Թարաիից, Բուդայից (Բաալբեկ, Բեյրութից 90 կիլոմետր հյուսիս), որտեղ կան զոհեր և տուժածներ։

Ինքնաթիռները բազմիցս ռմբակոծել են Հերմել քաղաքի արվարձանները (Բեքաայից հյուսիս), Վադի-Ջինթի և Վադի-Ֆարի կիրճերը Լիբանանյան լեռների արևելյան շարքում։

Տեղեկություններ են ստացվել իսրայելական հրթիռի անկման մասին Լակլուկ լեռան մոտ, Բիբլոս մերձափնյա շրջանից 28 կիլոմետր հեռու, Լիբանանի հյուսիսում։ Լիբանանի բանակային աղբյուրը ենթադրել է, որ հրթիռը շեղվել է նշված ուղեգծից։

News.am