2024-09-23 15:58
Լրատվական գործակալություններ
0
Ալեն Սիմոնյանի այցը Կանադա հետաձգվել է․ հայտնի է պատճառը
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է՝ պայմանավորված Կանադայում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:
«Կանադական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի ժամանակ Գրեգ Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ինչին էլ ի պատասխան Ալեն Սիմոնյանը տվել է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով ներկայացված իրավիճակը։ Այցի հետաձգման հետ կապված մնացած շրջանառվող վարկածները սուտ են ու իրականության հետ որևէ աղերս չունեն»,- նշեց օգնականը։