Մեսրոպ Մեսրոպյան․ «ՀԷՑ»-ը խլելս ո՞րն է. ՀԷՑ»-ը էս երկրի թշնամին չէ. ես այդպիսի օրակարգ չունեմ

«ՀԷՑ»-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է. Խլելս ո՞րն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԾԿ հանձնաժողովի նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ՀԾԿՀ նախկին ղեկավարին հանեցին, քանի որ ցանկանում են «ՀԷՑ»-ը խլել այսօրվա իր սեփականատերերից:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀԷՑ-ի աշխատանքը, նա պատասխանեց. «ՀԷՑ»-ը էս երկրի թշնամին չէ, ՀԷՑ-ը տարիներ ի վեր այդ համակարգը շահագործել է, այսօր ոլորտում կան ցուցանիշներ, որոնք բոլորիս չեն բավարարում, տեսանելի են այդ խնդիրների պատճառները: Պետք է այդ պատճառների հետևից գնանք, վերացնենք և շարունակենք: ՀԷՑ-ը խլել, մասնատել, տեղը չգիտեմ ինչ անել, ես տենց օրակարգ չունեմ»:

News.am