«Փակ երեկույթ»․ Visa-ն ԶԼՄ–ներին վարկաբեկող միջոցառում կանցկացնի Երևանում
Visa–ն օրերս տարածել էր մամուլի հաղորդագրություն այն մասին, որ Visa Cashless Forum 2024–ն առաջին անգամ կանցկացվի Երևանում նոյեմբերի 22–ին։ Ընդ որում հաղորդագրության մեջ նշված չէին ֆորումի անցկացման ժամն ու վայրը։
«ԱՌԿԱ» տնտեսական գործակալությունը նույն օրը փորձեց պարզել այդ ամենը՝ հավատարմագրվելու և Հայաստանի ֆինանսական ոլորտի համար կարևոր միջոցառումը լուսաբանելու համար։
Վրաստանում Visa–ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մարիամ Գվարաձեի հետ (ում կոնտակտները նշված էին մամուլի հաղորդագրության մեջ) հեռախոսով, Telegram–ով և էլեկտրոնային փոստով կապ հաստատելու անհաջող փորձերից հետո գործակալությունը կապ հաստատեց Աննա Բուբուշյանի հետ, ով, պարզվեց, ներկայացնում է Visa–ն Հայաստանում։ Նրա խոսքով, միջոցառմանը թույլատրվելու են միայն Civilnet–ը, Մեդիամաքսն ու Հանրային հեռուստաընկերությունը։
«ԱՌԿԱ» գործակալությունը իր հետաքրքրությունը հայտնեց մասնակցելու այդ միջոցառմանը։ Սակայն մեզ ասացին, որ սցենարը հաստատված է, և անհնար է ինչ–որ բան փոխել։
Հիմնավոր հարցեր են ծագում, մասնավորապես, եթե միջոցառումը փակ է լինելու մամուլի համար, ինչո՞ւ դա չի նշվել հաղորդագրության մեջ, նաև ինչի՞ հիման վրա են ընտրվել այն լրատվամիջոցները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները։
«ԱՌԿԱ» գործակալությունը Visa-ից սպասում է պաշտոնական մեկնաբանություններ այս հարցի կապակցությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:50
Скульптура французского мастера Огюста Родена, которая исчезла из поля зрения публики почти на 120 лет и считалась копией, была продана на аукционе за 860 000 евро (984 000 долларов), сообщает CNN.
-
2025-06-18 10:49
Конфликт Ирана и Израиля ведет не просто к эскалации, а к угрозе региону и миру, поскольку удары наносятся по ядерным объектам, и ядерная угроза имеет здесь практическое измерение, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-18 10:47
По информации Новости Армении- NEWS.am, недавно из полицейского участка вышли Карен Карапетян и его сын Нарек Карапетян.
-
2025-06-18 10:45
Глава Службы национальной безопасности Армен Абазян освобожден от занимаемой должности. Соответствующее распоряжение подписал премьер Никол Пашинян.