2024-12-25 16:41
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Հայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից
Հայաստանը մնում է ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության կարևոր մասնակիցը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ ձևաչափին, բայց և այնպես, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ ԱՊՀ-ում։ Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, ե՛ւհայ ժողովուրդը մեծ դիվիդենդներ են ստանում։ Հետևաբար, դա երկկողմ ուղղություն է։ Դրանում շահագրգռված են թե՛ ԱՊՀ-ն, թե՛ մեր հայ ընկերները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումն ավանդաբար տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։ Այս անգամ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային հանգստավայրի համալիրում՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու։
News.am