Հարավային Կովկասի երկրներն իրենք են երբևէ լուծելու իրենց խնդիրները. Լավրովը՝ «3+3»–ի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Հարավային Կովկասի երկրները ժամանակի ընթացքում ինքնուրույն կլուծեն տարածաշրջանային խնդիրները: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով «3+3» ձևաչափին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում առկա հարցերի լուծման այս ձևաչափն ամենաարդյունավետն է։ Լավրովն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի` հայ–ադրբեջանական գործընթացին միջամտելու փորձերը միայն բարդացնում են իրավիճակը։
«Երբ մեր տարածաշրջանից, ավանդույթներից ու պատմությունից հեռու գտնվող երկրները հայտարարում են, որ ապահովելու են Սյունիքի անվտանգությունը, հարցեր են առաջանում։ Օրինակ` ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես կարող է Եվրամիության առաքելությունը նման խնդիր կատարել», - նշել է նախարարը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Վաշինգտոնի և Բրյուսելի` հայ–ադրբեջանական գործընթացին միջամտելու համառ փորձերի վրա:
«Լսեցի՝ Ադրբեջանն ու Հայաստանը կարծես թե արդեն գործնականում պայմանավորվել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվ հասկանալի է, որ մնացած երկու հարցերը նրանք... Դժվար է դրանք ինչ-որ կերպ շրջանցել։ Ու միանգամից Եվրահանձնաժողովը, Եվրամիությունը սկսեցին խոսել՝ մենք հիմա կգանք, ձեզ կօգնենք»։ Ադրբեջանի, Հայաստանի ինքնիշխան որոշումն է, թե փաստաթուղթը համաձայնեցվելու դեպքում այն որտեղ պետք է ստորագրվի։ Բայց Բրյուսելի և Վաշինգտոնի ձգտումն է ինչ -որ կերպ ցույց տալ, որ իրենք են ամեն ինչ արել... կան ասացվածքներ, որոնք այնքան էլ պարկեշտ չեն...», - հայտարարել է նա։
Նշենք, որ հիշյալ ձևաչափի շրջանակում 2021-2024թթ. արդեն կայացել է 3 հանդիպում՝ Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստ է աջակցել գործընկերներին՝ խստորեն հավատարիմ մնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թվականներին ձեռք բերած եռակողմ պայմանավորվածություններին։ Իսկ այդ աջակցության ձևերն ու ծավալները կողմերն են որոշում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.