ՀՀԿ․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻ ԳԻՇԵՐՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՐԵԼ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը մի գիշերում չի կայացրել։ Այս մասին հունվարի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել էց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Մի գիշերվա մեջ, մի ակնթարթում որոշում չի կայացվել: Դա հավասարակշռված որոշում էր, որի մասին բոլոր կողմերը տեղեկացված էին»,- վստահեցրել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ 2013թ. Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, որը հետագայում դարձավ Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք հստակ ցույց տվեցին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների, ՀՀԿ-ի և Եվրոպայի առաջնորդների հարաբերությունները։ «Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ և այն ժամանակվա Մաքսային միության հետ բանակցություններ էին ընթանում միաժամանակ։ Երկու կողմերն էլ տեղեկացվել են բանակցային գործընթացի առաջընթացի մասին։ Մեր եվրոպացի գործընկերներն ի սկզբանե մեզ տեղեկացրել են, որ դա կամ/կամ ընտրություն չէ, և որ այդ գործընթացները միմյանց բացառող չեն։ Սակայն ինչ-որ պահի մեր եվրոպացի գործընկերները փոխեցին խաղի կանոնները. եղավ «և-և»-ի մոտեցման մերժում՝ խիստ «կամ-կամ»-ի սկզբունքի ուղղությամբ»,- պարզաբանել է ընդդիմադիրը։
Հենց այդ պահից, ինչպես նշել է ՀՀԿ ներկայացուցիչը, Հայաստանը ամենաբարձր մակարդակով բոլոր հնարավոր խողովակներով տեղեկացրել է իր եվրոպացի գործընկերներին, որ ռազմավարական համագործակցություն և տնտեսական շահեր ունի Մաքսային միության հետ։ Ավելին, եվրոպական կողմին ուղղակիորեն տեղեկացվել է այս տնտեսական ասոցիացիային միանալու Հայաստանի ցանկության մասին։
«Մենք առաջարկել ենք ստորագրել միայն քաղաքական բաղադրիչ պարունակող փաստաթուղթ, որին մեր եվրոպացի գործընկերները պատասխանել են. «դա անհնար է»։ Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ շատ շուտով վերոնշյալ իրադարձություններից հետո նման փաստաթուղթ ստորագրվեց Ուկրաինայի հետ»,- ավելացրել է Մամիջանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: