2022թ. մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում.Ղարամյանը արձագանքում է Սիմոնյանին
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրառում կատարել:
«2022 թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակ, մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում...
Հ.Գ. Տղաների մի մասը հերոսաբար զոհվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին անհավասար մարտում , թշնամուն պաճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ:
1000 փառք Ձեզ՝ մեր հերոս նահատակներ...»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում արցախցի լրագրողի հարցին, թե երբ կկարողանա վերադառնալ իր հայրենիք, Արցախ, պատասխանել էր. «Անվտանգ կլինի, երբ խաղաղության պայմանագիր կկնքենք: Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ այն զենքերով, որը ՀՀ-ն թողել էր: Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է, բերեցիք հաճո իշխանություն, ով օրեր անց ստորագրեց այդ պետության վերացման մասին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.