2025-02-20 19:49
Լրատվական գործակալություններ
Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահն ազատ են արձակվել
Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահն ազատ են արձակվել. NEWS.am-ին այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:
Վարդան Ղուկասյանի էջում հայտարարություն էր տարածվել, որում ասվում է. «Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Վարդան Ղուկասյանը: