ՀՀԿ․ Դատապարտում ենք Տարոն Մարգարյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ 8-րդ գումարման Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ շուրջ 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով ներկայացված քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Վերահաստատում ենք, որ այս գործընթացը Հայաստանում ընդդիմադիր գործիչների դեմ իրավապահ համակարգի ապօրինի օգտագործման ևս մեկ օրինակ է։ Փաստ, որն արձանագրվել է միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցներում և բանաձևերում։
Արձանագրում ենք նաև, որ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ ԳՄ մյուս անդամների և ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական արարի ժամանակագրությունը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքներով.
- շուրջ յոթ տարի առաջ սկսված շինծու քրեական գործերի հարուցման շարանի երկարաձգում՝ քաղաքական հետապնդման նոր ուղիներ հորինելու նպատակով,
- կառավարիչների առաջիկա հակապետական զիջողական գործողություններից հանրության ուշադրության շեղելը՝ փորձելով սահմանափակել նաև այդ գործողությունների դեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության պայքարը։
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում այսօրվա կառավարիչները սխալվել են իրենց նենգ հաշվարկների մեջ՝ հայրենասերների արդար պայքարը ու մոտալուտ հաղթանակը կասեցնել հնարավոր չէ»:
Նշենք, որ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ Ազգային ժողովին պատգամավորներ Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.