Последние новости

Թուրքիան և Ադրբեջանը մեկ ամսում երկրորդ համատեղ զորավարժությունները կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան ընթացիկ ամսում կանցկացնեն երկրորդ համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքին։

Նշվում է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի ուղղությամբ զորավարժությունները կսկսվեն մայիսի 26-ին թուրքական Քոնիայում և կտևեն չորս օր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք և ադրբեջանցի զինվորականների համատեղ զորավարժություններ են անցկացվել Նախիջևանում:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ