Հռչակել են հոգեկան հիվանդ

Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովը տարածել է հայտարարություն՝ Հայաստանի պետական սահմանը հատած ադրբեջանցու մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, 1986 թ.  ծնված Էլվին Իբրահիմովը Ղազախի շրջանի Յուհարի գյուղի բնակիչ է, իբր մոլորվել է ու գնացել հակառակ՝ Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի ուղղությամբ։

Նշվում է, որ նա ստացել է վնասվածքներ, միջազգային կազմակերպությունը հաստատել է նրա վնասազերծման փաստը։ Ըստ հանձնաժողովի տեղեկատվության՝ ադրբեջանցի տղամարդը գրանցված է եղել  Ղազախի հոգեբուժական շրջանային հիվանդանոցում։