2020-07-30 09:28
Լրատվական գործակալություններ
Հայաստանի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
Ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածել, թե իբր հայկական անօդաչու թռչող սարք է խոցել:
«Հերթական ապատեղեկատվությունն է», - Sputnik Արմենիային ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին հայտնել էր այսօր` հուլիսի 29-ին։