Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն․ ԱԺ-ն ընդունեց օրենքը
Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն։ Խորհրդարանը 60 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։