ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՉՈՐՍ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ՝ ԸՍՏ GLOBAL BANKING & FINANCE REVIEW-Ի

2025-04-17 16:29

Բրիտանական Global Banking & Finance Review ֆինանսական ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է 2025 թվականի Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում. լավագույն կորպորատիվ բանկ, լավագույն բանկ կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության (CSR) ոլորտում, լավագույն փրայվիթ բանկ և լավագույն մանրածախ բանկ։