Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն 7 պակիստանա-չինական JF-17 կործանիչ։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական թռիչքների կադրերը։
Նախարարության հրապարակած տեսանյութում երևումեն առնվազն 5 JF-17 Block-III-ի նույնականացման համարները:
Դրանցից բացի, զորավարժությունների ընթացքում ներկայացվել է 2 հատ երկտեղանոց ուսումնամարտական JF-17 (ենթադրաբար՝ JF-17B) ինքնաթիռ։
Ինքնաթիռների քանակըհամապատասխանում է երկու օղակի։ Կործանիչների կորպուսի վրա պատկերված է նոր էսկադրիլիայի՝ «Jaguar»-ի խորհրդանշանն ու գրությունը։ Ինքնաթիռներըտեղակայվել են Սումգայիթից ոչ հեռու գտնվող «Նասոսնայա»ավիաբազայում։
Ավելի վաղ Ադրբեջանը իրականացրել է ավիաբազայիթռիչքուղու և հարակից ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացում:
Նշենք, որ Բաքվի և Իսլամաբադի միջև կնքված պայմանագիրը ենթադրում է 4,6 մլրդ դոլար արժողությամբ ընդհանուր առմամբ 40 ինքնաթիռի մատակարարում:
Sputnik Արմենիա
