Логотип

Արցախի պետնախարար․ Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում

Արցախի Ազգային ժողովի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Արցախի ԱԺ-ն քննարկումներ է անում, սպասենք տեսնենք ինչ-որ թեկնածուի շուրջ կոնսենսունս կլինի՞»,- նշեց նա։Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ հրաժարվում է Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից։