Логотип

Բարձրացվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության լրացուցիչ ֆինանսավորման առավելագույն մակարդակը

Բարձրացվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության լրացուցիչ ֆինանսավորման առավելագույն մակարդակը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 14-ի նիստում։

Նախկին կանոններով՝ տարվա ընթացքում ԱԱԾ-ն կարող էր լրացուցիչ ստանալ սկզբնապես հատկացված ֆինանսավորման մինչև 3,7%-ը։ Այժմ այդ շեմը հասցվել է 7,7%-ի։

Ի սկզբանե ԱԱԾ բյուջեն կազմել է 61,6 մլրդ դրամ (շուրջ 162 մլն դոլար)։ Հետևաբար՝ այն կարող էր լրացուցիչ ստանալ առավելագույնը 1,23 մլրդ դրամ։ Սակայն փաստացի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել գրեթե երեք անգամ ավելի՝ 3,5 մլրդ դրամ (9,2 մլն դոլար)։ Հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել բարձրացնել սահմանաչափի շեմը։

News.am