Логотип

Բաքվում 2 ռուսաստանցիների դատապարտել են 3-ական տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երկու ռուսաստանցիների՝ Իգոր Զաբոլոտսկուն և Իլնուր Վալիտովին, դատապարտել է երեքական տարվա ազատազրկման «հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման» համար։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ պետական մեղադրողը գործով անցնող անձանց համար պահանջել էր չորս տարվա ազատազրկում: Ի վերջո դատարանը որոշում է կայացրել Զաբոլոտսկուն և Վալիտովին դատապարտել երեք տարվա բանտարկության:

Մեղադրյալները մեղադրվում են 98 հազար մանաթի (4,2 միլիոն ռուբլի) օրինականացման մեջ, որն իբր ստացվել է կիբերհանցագործության միջոցով:

Ավելի վաղ չորս տարվա ազատազրկման էր դատապարտվել ևս մեկ ռուսաստանցի՝ Ալեքսանդր Վայսերոն:

Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել էին 2025 թվականի հունիսի վերջին: Հուլիսի 1-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը՝ չորս ամիս ժամկետով: Հոկտեմբերի 28-ին Խաթայիի շրջանային դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երեք ամսով: Ռուսաստանցիները մեղադրվում են թմրամիջոցների շրջանառության և կիբեռխարդախության մեջ:

2025 թվականի դեկտեմբերին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական քաղաքական խորհրդակցությունների ժամանակ ադրբեջանական կողմին մատնանշել էր Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիներին շուտափույթ ազատ արձակելու կարևորությունը:

Sputnik Արմենիա