USD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.25 ֏ EUR 422.81 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 26°C

Логотип

Գառնիկ Դանիելյան․ Ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, լինելու է Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների։

«Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի դստեր 13֊ամյակը։ Արեգնազը զրկված է անչափահաս դստերը տեսնելու հնարավորությունից, ինչը անթույլատրելի է և անմարդկային։

Բռնապետական ռեժիմը անցել է կանանց կալանավորելուն՝ հաշվի չառնելով որևէ հանգամանք։

Կոչս է, որ հանրային և մշակութային գործիչները, և առհասարակ, այն մարդիկ, որոնք ունեն լսարան, իրենց հարթակներում բարձրաձայնեն այս անչափ կարևոր խնդրի մասին։

Ոչ ոք ապահովագրված չէ․ եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում։

Ուստի, կոչս և հորդորս է, որ ներկա լինեք ինչպես վաղվա, այնպես էլ հետագա ակցիաներին։ Քաղբանտարկյալների հարցը բարձրաձայնելը, նրանց ընտանիքների կողքին կանգնելը բոլորիս պարտքն է»,- գրել է Դանիելյանը։

News.am