Логотип

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Ավելի վաղ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել էին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր։ Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են: