Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ թե՛ ԱՄՆ-ի հետ պատերազմի վերսկսմանը, թե՛ հակամարտության կարգավորման համար բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք երկու սցենարներին էլ՝ կամ վերադառնում ենք մարտի դաշտ ու պատերազմի, կամ վերադառնում ենք բանակցությունների սեղանի շուրջ, բանակցում և ընտրում դիվանագիտության ճանապարհը։ Մեզ համար տարբերություն չկա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կընտրի հակառակ կողմը», – ասել է նա Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում։
Մայիսի 12-ին CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի լրջորեն է դիտարկում Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը վերսկսելու տարբերակը։
News.am
