Логотип

Իրանի գերագույն առաջնորդը կարգադրել է, որ հարստացված ուրանը պետք է մնա երկրի ներսում

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրահանգ է արձակել, ըստ որի՝ միջուկայինին մոտ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում և չարտահանվի արտերկիր։ Սրանով Թեհրանը խստացրել է խաղաղ բանակցություններում ԱՄՆ-ի հիմնական պահանջի վերաբերյալ իր դիրքորոշումը։

Reuters գործակալությունը, հղում անելով իրանական աղբյուրներին, հայտնում է, որ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի այս հրամանը կարող է էլ ավելի զայրացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և բարդացնել Միացյալ Նահանգների ու Իսրայելի՝ Իրանի դեմ մղվող պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները։

Միևնույն ժամանակ, Թեհրանը ստացել է խաղաղության առաջարկի վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը և ներկայումս ուսումնասիրում է այն։ Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ Վաշինգտոնի ուղարկած տեքստը «որոշ բացեր է լրացրել», սակայն դա դեռևս բավարար չէ։ «Մենք ուսումնասիրում ենք ԱՄՆ-ի առաջարկները»,- կարճ հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։

Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է մի քանի օր սպասել՝ «ճիշտ պատասխաններ» ստանալու համար, հակառակ դեպքում նա սպառնացել է վերսկսել հարձակումները։

News.am