USD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°CUSD 365.87 ֏ EUR 416.43 ֏ RUB 4.68 ֏ ☀️ Երևան 26°C

Логотип

Իր դեմ գրոհները դադարեցնելուց հետո Իրանն այլևս չի հարվածի ԱՄՆ տարածաշրջանային օբյեկտներին

Իրանի զինված ուժերը դադարեցրել են պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ–իռազմական օբյեկտներին՝ Իրանի վրա ամերիկյան հարձակումների դադարեցումից հետո: Այս մասին, «Fars»–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։

Ավելի վաղ «Axios» հարթակը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին՝ ընդհատելով 13 օր անընդմեջ շարունակվող հարձակումների շարքը:

«Հարձակումները (ԱՄՆ–խմբ.) դադարել են։ Քանի որ մեր ռազմավարությունը պատասխան բնույթ է կրում, Իրանի հակահարձակողական գործողությունները նույնպես դադարել են»,– հայտարարել է Աքրամինիան։

Մինչդեռ, Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը նշել է, որ իշխանություններն անպատասխան չեն թողնի Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածը:

«Ցանկացած կետ, որտեղից ագրեսիա է իրականացվում մեր երկրի և մեր տարածքի դեմ, անկասկած, կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախը, և Ուկրաինայի կառավարության անհեռատես գործողություններն անպատասխան չեն մնա»,– հայտարարել է իրանցի խորհրդարանականը:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Sputnik Արմենիա