Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի կեսերին կայցելի Ռուսաստան և բանակցություններ կվարի ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունիսի 15-17-ը կկայանա Թուրքիայի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Մոսկվա։ Նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարարի հետ, ինչպես նաև այլ երկկողմ հանդիպումներ»,- նշել է նա։
Զախարովան հավելել է, որ բանակցությունների ընթացքում «նախատեսվում է մտքերի առարկայական փոխանակում իրականացնել տարբեր ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ»։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի առանցքային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում, Անդրկովկասում (Այսրկովկասում), Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակները և այլ արդիական թեմաներ»,- ընդգծել է նա։
News.am
