ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Լոռու մարզում խուզարկություն է արել «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում, կան ձերբակալվածներ։
Ըստ հաղորդագրության՝ խուզարկություններ և վարութային այլ գործողություններ իրականացվել են ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Կոմիտեից հայտնում են, որ խուզարկվել է նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակ։
Կատարվում է նախաքննություն։
Նշում են, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։
Sputnik Արմենիա
