Լոռու մարզում մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները տալու մեջ կասկածվող 4 անձ կալանավորվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ` մայիսի 19-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, ըստ որի` «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տրվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Կոմիտեից պնդել էին, որ խմբի անդամները բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները։ Նշել էին նաև, թե գումարները հիմնականում կանխիկ եղանակով են տրամադրվել։
«Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 4 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,– ասացին կոմիտեից։
