Логотип

Կարապետյան․ Փաշինյանը թող երդվի Ալիևի ազիզ արևով՝ երաշխավորելու է՝ ադրբեջանցիները չեն գալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թող Փաշինյանը Ալիևի ազիզ արևով երդվի, որ 300 հազար ադրբեջանցիների չի վերաբնակեցնի Հայաստանում։ Այս մասին հայտարարել է տնային կալանքի տակ գտնվող, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը՝ հայկական լրատվամիջոցների խմբագիրների խմբի հետ հանդիպման ժամանակ։

«Ճնշում գործադրում են թույլերի վրա։ Ամեն ինչ այստեղից է սկսվում։ Պետության վրա հարձակումը տեղի է ունենում, երբ տեսնում են, որ այդ պետության ղեկավարը վարում է սխալ քաղաքականություն, որ նա վախկոտ է և ստախոս։ Սա (Փաշինյանը) երեք անգամ ապացուցել է, որ պատերազմ է բերում, որ վախկոտ է, որ ուժեղ է միայն ավտոբուսում, իսկ բոլոր մյուս տեղերում անզոր է։ Գլխավոր դաշնակիցների հետ հարաբերությունները փչացրել է, օգնություն սպասելու տեղ չկա։ Իսկ մենք կարո՞ղ ենք մեզ թույլ տալ բոլորի դեմ պայքարել։ Նա փոքրիկ ստախոս է, բոլորին է ստում՝ ժողովրդին, ժամանակն է, որ ժողովուրդը դա հասկանա։ Նա չարիք է բերում երկրին։ Հեռանկարում՝ 300 հազար ադրբեջանցիների բնակեցում»,- նշել է Կարապետյանը։

Այն դիտարկմանը, որ այսօր առավոտյան Փաշինյանը հայտարարել է երաշխիքների մասին, թե դա տեղի չի ունենա, Կարապետյանը հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչո՞վ կարող է Փաշինյանը երաշխավորել։

«Թող Ալիևի ազիզ արևով երդվի, որ երաշխավորում է։ Նույնիսկ համաձայն եմ՝ թող սաֆարովով երդվի։ Նա երաշխավորում էր Արցախը՝ տեսանք, թե ինչ եղավ Արցախի հետ։ Գոռում էր, հետո հրաժարվեց Արցախից։ 2020 թվականից հետո Հայաստանի իշխանությունները չեն մասնակցում Հայաստանի և Արցախի վերաբերյալ որևէ որոշման։ Նրանք ունեն ղեկավար, ինչ նա որոշի, դա էլ կիրականացվի։ Նրանք ընդամենը գործիք են հայերին երկրից վտարելու գործում»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը։

News.am