Логотип

ՀԿԿ նախագահ․ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ենք քաղաքացիների գաղտնալսում

Տպավորությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսում է, դա իրականության հետ որևէ կապ չունի և դա ֆիզիկապես նաև անհնար է։ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի օպերատիվ ստորաբաժանումներ և օպերատիվ աշխատակիցներ, ովքեր ստանում են օպերատիվ տվյալներ՝ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ընդգծելով, որ այդ տվյալները զեկուցում են վերադասության կարգով և ըստ վերադասության՝ որոշվում է, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն։

«Բնականաբար, օրենքը մեզ թույլ է տալիս, որ մենք իրականացնենք նաև գաղտնի միջոցառումներ, այդ թվում՝ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում։ Մի շարք դեպքերում, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկման, ներքին դիտման, տեխնիկական միջոցների կիրառմամբ արտաքին դիտում միջոցառում իրականացնելու համար, օպերատիվ մարմնի ղեկավարը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան, դատարանը քննարկում է այդ միջնորդությունը և, եթե որոշում է կայացնում, որ պետք է բավարարի միջնորդությունը, ապա բավարարելուց անմիջապես հետո սկսում են միջոցառումների իրականացումը։

Հավաստիացնում եմ, որ մենք չունենք որևէ միջոցառում, այդ թվում՝ այդ հրապարակված ձայնագրությունները, որ լսում եք, մենք չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում»։

«ՓաստԻնֆո»