Логотип

Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ

Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ։ Այսօր Վիեննայում կայացավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր 15 երկիր, որոնցից միայն 10-ը, սակայն, ստանացավ ուղեգիր դեպի մեծ եզրափակիչ։ Երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին հետևյալ երկները՝ Բուլղարիա, Ուկրաինա, Նորվեգիա, Ավստրալիա, Ռումինիա, Մալթա, Կիպրոս, Ալբանիա, Դանիա, Չեխիա։

«Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 16-ին։

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը մայիսի 12-ին էր, որի արդյունքում եզրափակչում հայտնվել են նաև Հունաստանի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Շվեդիայի, Մոլդովայի, Իսրայելի, Սերբիայի, Խորվաթիայի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները:

Հայաստանն այս տարի ներկայացնում էր Սիմոնը՝ Paloma Rumba երգով։

News.am