Հայաստանը կմասնակցի առաջիկա Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
«Այո, կմասնակցի», – նշել է նա։
Նշենք, որ գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 28-29-ը Աստանայում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան հույս ունի, որ Երևանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գծով առաջիկա միջոցառումներին։
Դրանից առաջ ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ գագաթնաժողովին անձամբ չմասնակցելու որոշումը ցույց է տալիս, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները։ Նա նաև նշել էր, որ միջոցառման ընթացքում կքննարկվի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը։
