«Մեր Սահմանադրությունն այնպես է գրված, որ անգամ 50 տոկոս ձայն չունեցած ուժը կարող դառնալ երկրի ղեկավար․ Այսօր փաստորեն մեր հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Փաշինյանի օգտին, այսինքն, այս ուժին հասարակության մեծամասնությունը չի ցանկանում տեսնել որպես երկրի ղեկավար»,-հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ խնդիրը ճիշտ կոնսոլիդացումն էր, փոշիացումն իրենց քաղաքական ուժից ձայներ է խլել, բացի այդ եղել են մասայական ընտրակեղծիքներ, ճնշումներ, մարդկանց աշխատանքից ազատելու, ընտրության օրը հարյուրավոր մարդկանց ձերբակալելու դեպքեր։
«Մեզ իրապես զրկել են թափանցիկ ընտրություն անցկացնելու հնարավորությունից, որի արդյունքում մենք տեսել ենք բազմաթիվ ընտրակեղծիքներ, դրանից հետո մենք տեսնում են 50 հազար ՀՀ քաղաքացու ձայնի գողություն»,-ասել է նա։
Նրա համոզմամբ, այսօր հասարակությունը տեսնում է իշխանափոխության կարիք։
«Դա կլինի մի անգամ՝ հնարավոր է մի քանի արարով, բայց մեկ անգամ, և դա կլինի վերջնական»,-ասել է նա։
Panorama.am
