Логотип

Պայթուցիկ սարքեր են գործարկվել Դամասկոսում՝ Մակրոնի կանգ առած հյուրանոցի մոտ

Մի քանի պայթուցիկ սարքեր գործարկվել են Դամասկոսի կենտրոնում՝ այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ էր առել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։

«Մի քանի պայթուցիկ սարքեր գործարկվել են Դամասկոսում գտնվող այն հյուրանոցի հարևանությամբ, որտեղ կանգ էր առել Մակրոնը», – ասվում է հրապարակման մեջ։

Միջադեպից հետո իշխանությունները փակել են հարակից ճանապարհները և խստացրել անվտանգության միջոցառումները։

Reuters-ի թղթակիցը հայտնել է, որ այդ շրջանում լսել է մի քանի պայթյուն։ Դեպքի վայրից վեր է բարձրացել ծուխ։

News.am