Логотип

Ռոբերտ Քոչարյան․ Քանի՞ պատերազմի պատճառ եմ դարձել ես, և քանիսի՞՝ Փաշինյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որքան թույլ է Հայաստանը, այնքան մեծ է պատերազմի վտանգը։ Այս մասին Ապարանում լրատվամիջոցների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն պնդումներին, թե իր չընտրվելու դեպքում պատերազմի հավանականությունը կմեծանա՝ Քոչարյանը նշել է , որ դժվար է մեկնաբանել հոգեվարքի մեջ գտնվող մարդու խոսքերը։

«Քանի՞ պատերազմի պատճառ եմ դարձել ես, և քանիսի՞՝ Նիկոլ Փաշինյանը։ Մենք խոսում ենք միայն արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ոչ ավելին։ Դա ամրագրված է մեր ծրագրում և նրանց անբաժանելի իրավունքն է»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ պատերազմներ հրահրողն ու հարուցողը հենց Փաշինյանն է, ով իր ամեն քայլով թուլացնում է Հայաստանը։

«Որքան թույլ է Հայաստանը, այնքան մեծ է պատերազմի հնարավորությունը»,- հիշեցրել է Քոչարյանը՝ փաստելով, որ Փաշինյանի ջանքերով ներքին պառակտումն էլ ավելի է խորանում, ռազմաքաղաքական դաշնակցի հետ հարաբերությունները վատթարանում են, իսկ բանակը՝ թուլանում։ «Մուրճը ձեռքն առած՝ քանդում է ամեն ինչ։ Ես տեսնում եմ դա և փորձում եմ զգուշացնել ժողովրդին»,- նշել է Քոչարյանը։

News.am