Логотип

Սամվել Կարապետյան․ Զինծառայության ժամկետը կլինի 1 տարի

«Ընտրություններից հետո մենք ունենալու ենք նոր Հայաստան՝ ամենաապահով երկիրը, զարգացնելու ենք բանակը՝ վերազինելով նոր զինտեխնիկաներով և հասնելու ենք նրան, որ ժամկետային ծառայությունը դարձնենք մի տարի և ժամկետային զինծառայողները վճարվելու են դրա համար»,-այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանը։

Նա ընդգծել է, այս ամենն անելու են, որ մարդիկ ձգտեն զինծառայության, կրթությունը դարձնելու են անվճար․

Անդրադառնալով Փաշինյանի կառավարման արդյունավետությանը՝ Կարապետյանը նշել է, որ նա աղքատությունը երկու անգամ ավելացրել է իր մարզում։

«Գոնե իր մարզի համար կարող էր ուղեղ ունենալ ու մի բան անել»,-ասել է նա։

Panorama.am