Այսքան կեղտոտ նախընտրական քարոզարշավ ես չեմ հիշում։ Այս մասին Ապարանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստանում շատ բան եմ տեսել, բայց այսպիսի բան՝ երբեք։ Իսկ պատճառը մեկն է՝ անպատասխանատու իշխանությունը»,- արձանագրել է Քոչարյանը՝ հավելելով, որ հենց Փաշինյանի ջանքերով է քարոզարշավն այսպիսի տհաճ ու կեղտոտ բնույթ ստացել։ «Գոռգոռում է, թե՝ կնստեցնեմ, կխլեմ… Հայաստանի կեսին «շպիոն» սարքեցին, բայց մենք բոլորս լավ գիտենք, թե ով է իրական թուրքական շպիոնը»,- նշել է քաղաքական գործիչը։
«Այս մարդը չի հասկանում, որ Հայաստանի իշխանություններին լսում են նաև երկրի սահմաններից դուրս։ Երբ հիմարություններ ես դուրս տալիս, Ռուսաստանի պես երկիրը միանգամից արձագանքում է։ Երեկվա հայտարարությունները շատ վատ նշան էին։ Ես տողատակերով կարդում եմ պաշտոնյաների ասածը, իսկ նրանք Հայաստանի ժողովրդին ասում են, որ ձեր խնդիրները կապված են ձեր իսկ իշխանությունների հետ»,- պարզաբանել է Քոչարյանը։
News.am
