Логотип

27 մեքենայի ղեկին եղել է անչափահաս. ուժեղացված ծառայություն «Վերջին զանգի» կապակցությամբ

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ժամը 13։00-ի դրությամբ ոստիկանությունը հայտնաբերել է 27 ավտոմեքենա, որոնց ղեկին անչափահաս է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«ՆԳՆ ոստիկանությունը «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Մայիսի 22-ին` ժամը 13։00-ի դրությամբ, հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ»,– ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունից ծնողներին հորդորել են` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։

Հավելենք, որ Հայաստանում այս տարի 12–րդ դասարանն ավարտում է ավելի քան 22 հազար աշակերտ։

Sputnik Արմենիա