Նիդեռլանդների օրենսդիրները կոչ են արել զենքի էմբարգո սահմանել Թուրքիայի հանդեպ
Նիդեռլանդների կոալիցիոն չորս կուսակցություններից երեքի օրենսդիրները արտգործնախարարին կոչ են արել ճնշել Եվրոպային՝ զենքի էմբարգո սահմանելու Թուրքիայի դեմ՝ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավվելու համար, հաղորդում է DutchNews.nl-ը:
«Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խրախուսում է ռազմական բախումը, այլ ոչ կայունությունը, մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ դա շարունակվում է, Թուրքիային այլևս չպետք է զենք ուղարկվի»,- ասել է պատգամավոր Շորդ Սյորդսման:
Հոլանդացի օրենսդիրները մտահոգված են նաև այն փաստով, որ Թուրքիան կարող է եվրոպական արտադրության զենքեր օգտագործել Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան մասում, հաղորդում է DutchNews.nl-ը:
Ֆրանսիան նաև Թուրքիայի հանդեպ պատժիչ միջոցների է ուզում հասնել՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանության և արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի վարած քաղաքականության:
Ֆրանսիական Europe 1 ռադիոկայանը ավելի վաղ հայտնել էր, որ Փարիզը Եվրոպական խորհրդին կառաջարկի վերացնել Թուրքիայի հետ ԵՄ մաքսային միությունը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: