Նուբար Աֆեյանի ընկերությունն իր պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ տվյալները նոյեմբերին կներկայացնի
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը նախատեսում է կորոնավիրուսի դեմ իր փորձարարական պատվաստանյութի փորձարկումների վերջին փուլի առաջին արդյունքների մասին այս ամսվա վերջին զեկուցել, իսկ ԱՄՆ-ում գրանցվելու հայտը կարող է դեկտեմբերին ներկայացնել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Երկուշաբթի օրը արդյունավետ պատվաստանյութի արագ ի հայտ գալու հույսերը ամրապնդվեցին, երբ Pfizer-ը հայտնեց, որ իր պատվաստանյութը ցուցաբերել է 90 տոկոսանոց արդյունավետություն՝ հիմնված խոշոր կլինիկական փորձարկումների միջանկյալ արդյունքների վրա:
Այն բանից հետո, երբ Moderna-ն պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ միջանկյալ տվյալներ տրամադրի, ընկերությունը, հնարավոր է, ստիպված լինել երկու ամիս սպասել կողմնակի ազդեցությունների բացակայության վերաբերյալ լրացուցիչ տվյալների` նախքան կարգավորող մարմիններին հայտ ներկայացնելը: Անվտանգության մասին տվյալները սպասվում են նոյեմբերի երկրորդ կեսին:
Ըստ Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելի՝ Սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկման վարչության պահանջների համաձայն՝ պատվաստանյութի արդյունավետությունը պետք է կազմի առնվազն 50 տոկոս: Ընկերությունը դեռ չգիտի, թե որքանով է արդյունավետ իր փորձարարական պատվաստանյութը:
«Դժվար է կանխատեսել արդյունավետությունը, քանի դեռ տվյալներ չկան»,- ասել է Բանսելը՝ ելույթ ունենալով Credit Suisse-ում կայացած համաժողովում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.