Последние новости

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ. HԵՌԱՑՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ ՇԱՆՍ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ`ՓՈՐՁԵԼՈՒ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 3 օր ու մի քանի ժամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։

«Հիշեցնեմ, համաձայն ՀՀ վարչապետի ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած համատեղ հայտարարության՝ Հայաստանը պետք է նոյեմբերի 15-ին Ադրբեջանին վերադարձնի Քելբաջարի շրջանը:

Այս պարագայում, երբ մեր հանրության զգալի հատվածը պահանջում է ՀՀ վարչապետի ժամ առաջ հրաժարականը, նշելով նաև, որ նա այդ հայտարարությամբ ստանձնել է պարտավորություններ, որոնց իրավասությունն ու լիազորությունը չուներ (խոսքը վերաբերում է Արցախի տարածքների հանձնման շուրջ պայմանավորվելուն), մեր հայրենակիցների մի մասը կարծես լիարժեք չի գտնում իրեն առավել հուզող երկու հարցի պատասխանը:

Փորձեմ ձևակերպել այդ երկու հարցը՝ պատասխանների հետ հանդերձ:

-Ի՞նչ կտա մեզ Նիկոլի շտապ հեռացումը, և արդյո՞ք դա որևէ կերպ կարող է բերել իրավիճակի փոփոխության՝ ստորագրված փաստաթղթի հետ կապված:

-Խայտառակ փաստաթուղթը, որի մասին խոսում ենք, առավելագույն արդյունքն է, որին կարողացել է հասնել Նիկոլը:

Մի կողմ դրեք պատճառները, մի փորձեք հիմա ժամանակ ծախսել մեղավորներ գտնելու, հիմա դրա ժամանակը չէ:

Եթե որևէ մեկը մտածում է, որ Նիկոլն ունակ էր անելու ավելին և չի արել, արդյունքում՝ հայրենիքը հասցնելով այս արհավիրքին, ստացվում է, որ նա պետք է գա եզրակացության, որ Նիկոլն ազգի դավաճան է, իսկ եթե հավատում եք, որ արել է առավելագույնը, հստակ է եզրակացությունը, որ նա որևէ բան փոխելու կամ բարելավելու որևէ ռեսուրս այլևս չունի:

Սակայն անգամ մինիմալ շանսը, որ կարող է լինել տարբերություն՝ Նիկոլի ռեսուրս չունենալու և երկրում ռեսուրս չլինելու միջև, մենք անտեսելու իրավունք չունենք, հիշեցնեմ՝ խոսքը վերաբերում է հայրենիքի ճակատագրին, և մեծ հաշվով՝ նրա գոյությանը…

Թողնել Նիկոլին իր տեղում՝ նշանակում է չպայքարել, չփորձել հնարավորը խուսափելու համար այս խայտառակությունից:

Հեռացնել Նիկոլին՝ նշանակում է ստանալ շանս, հնարավորություն - առնվազն փորձելու բարելավել իրավիճակը: Կստացվի՞ ունենալ ռադիկալ փոփոխություն՝ վստահ չեմ:

Կստացվե՞ն բարելավումներ (օրինակ՝ Հադրութ քաղաքի և շրջանի մասով, Մարտունու շրջանի կորցրած հատվածի մասով, Շուշիի մասով, կարգավիճակի հարցը քննարկման դաշտ վերադարձնելու հարցով և այլն)՝ հուսով եմ:

Քանի դեռ հույսը կա՝ պայքարը չի կարող դադարել: Վստահ եմ, որ սա միարժեք է բոլորիս համար:

Միարժեք է նաև, որ պայքարի դաշտ կարող ենք ունենալ միայն ու միայն Նիկոլի հեռացումով:

Իսկ Նիկոլի հեռացումից հետո, բազմաթիվ կարևորագույն և շտապ այլ քայլերի շարքում, ԿՐԿՆԵՄ.

կայծակնային արագությամբ արտաքին աշխարհի հետ առնչությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանի) պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:

Հուսամ, արդեն լիարժեք պատկերացրիք Նիկոլի անհապաղ հեռացման անհրաժեշտությունը:

Նշեմ նաև, որ որքան էլ զարմանալի թվա, սա համառոտ պատասխան էր, բովանդակային մի շարք ու ահավոր էական բաղադրիչների դեռևս առիթ կունենանք անդրադառնալու:

Հ.Գ. Մեր հայրենակիցներին առավել հուզող երկրորդ հարցին կանդրադառնամ հաջորդ գրառմամբ»։

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ