Последние новости

ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին և ևս մի քանի հոգու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին և ևս մի քանի հոգու: Նրանց մեջ էին նաև «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանն ու «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Հակոբյանը:

 

 

Նշենք, որ դրանից րոպեներ անց մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի սկզբում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ ասուլիսից առաջ ՀՅԴ գրասենյակ եկան ԱԱԾ աշխատակիցները և բերման ենթարկեցին մի քանի հոգու. «Ինչպես տեսնում եք քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է: Քաղբանտարկյալներ մենք ունենք արդեն երեկվանից, որովհետև դեռ հանրահավաքը չսկսած արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ