Последние новости

Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան

Թուրքիան մտադիր է «Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին» երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան, այսօր հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին մենք նախատեսում ենք երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան։ Նախնական ուսումնասիրությունները շուտով կավարտվեն»,- Քարաիսմաիլօղլու խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան ու Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, նրանք մասնակցելու են «համատեղ խաղաղապահ առաքելությանը»։ Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ու Անկարան մոնիթորինգային կենտրոնի միջոցով աշխատելու են Ադրբեջանի տարածքում, «խոսք չի եղել համատեղ խաղաղապահ ուժերի մասին», տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ