Լավրով. Լեռնային Ղարաբաղում ոչ մի թուրք խաղաղապահ չի լինի
Թուրք դիտորդները մշտապես գտնվելու են դիտորդական կենտրոնում, նրանք Ղարաբաղ չեն մտնելու։ Այդ մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ընդ որում, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնը, անօդաչու սարքեր օգտագործելով, կաշխատի հեռահար ռեժիմով։
«Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում Լեռնային Ղարաբաղ չի մեկնի», - հավելել է նա:
Նախարարը պարզաբանել է, որ կենտրոնն աշխատելու է բացառապես հեռահար ռեժիմով՝ օգտագործելով օբյեկտիվ վերահսկողության տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հստակեցնել իրավիճակը Ղարաբաղում, առաջին հերթին` շփման գծում, և որոշել, թե որ կողմն է պահպանում, իսկ որը կարող է խախտել հրադադարի և բոլոր մարտական գործողությունների պայմանները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.